Կին եմ, իմ տեսակի մեջ ոչ դյուրին, բոլոր շերտերով կին... մայր եմ, որի համար Շնորհակալ եմ Տիրոջը....

տեղ ֊տեղ աղջնակ՝ պարզ ու քիչ չարաճճի…Շոպենհաուերին հիշեցի՝( Կանայք ամբողջ կյանքում մնում են երեխաներ)։

Ժամանակի միակ չափը հիշողությունն է, որն ունի գերբնական ապրեցնելու ուժ... հաճախ թվում է անգամ այն ներկա է, շոշափելի... մեզանից յուրաքանչյուրի մոտ կա մեքենայի ժամանակ, ինչի շնորհիվ մեր կյանքի վառ պահերը ներկա են լինում հաճախ...

Արմատների հետևից քամին վազի՝ չի հասցնի... անշուշտ շատ մութ հարցեր կան ու կլինեն միշտ, բայց երևի թե դրանում է գործում սերունդների ռեստավրացիոն մեխանիզմը... ծառն առանց արմատների չի կարող պտուղ տալ... մեզանից յուրաքանչյուրը ոչինչ է առանց իր արմատների...

Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը իմ տղաներն են; նրանք մի կողմում են, աշխարհը՝ մյուս...

Բնությունը ես եմ, իմ ողջ էությամբ, իմ բոլոր սեզոններով, անկախ եղանակային փոփոխություններից... բնությունը իմ մեջ է ամբողջությամբ... այլ կերպ չի լինում
Երազանք հասկացողությանը մոտենում եմ բավականին մակերեսային, քանզի իմ բնույթով երազկոտ չեմ... ավելի ռեալիստ եմ, բանաստեղծ լինելով հանդերձ այդ կետին շատ օտար է ինձ։

Մեր օրերի կինը շատ հակասական է , մի քանի դեր միանգամից կրող, սթափ , արթուն...բայց նաև շատ ուժեղ ... որը չափազանցացնելը բնավ թողնում է իր հետևանքները... կինը միշտ պիտի կին մնա։

Ի վերջո հարկավոր է ուղղակի ապրել, ուրախանալ յուրաքանչյուր արևածագի համար, լինել ազնիվ ինքդ քեզ հետ, անկախ ամեն ինչից չմոռանալ Մարդ մնալը... ի վերջո մենք բոլորս հյուր ենք էստեղ ժամանակավոր, պետք է անշահախնդիր և անկեղծ ուղղակի ապրել...

Ձեռքբերումս իմ տղաներն են

Պատրաստեց՝Հաս Չախալ յանը


Հղումներ