«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Արմինե Սարգսյանի ՝ «Անվերադարձ հուշեր» գրքի շնորհանդեսը:
Բանաստեղծությունների ժողովածուն կյանքի, հոգեբանական տարբեր վիճակների, կարոտների շերտերի մասին է:
«Այս գրքիս խմբագիրը լուսահոգի բանաստեղծ Կարինե Աշուղյանն է, ով հաճախ էր շեշտում, թե իմ գիրն հարազատ է իրեն և սիրով պատրաստ է խմբագրելու. ապրված գիրք է, հուսամ ընթերցողի վրա տպավորություն կթողնի»,-նշեց Արմինե Սարգսյանը:
Միջոցառումը վարեց թարգմանիչ Սիրանույշ Փարսադանյանը: