Հրավիրում ենք բոխումի Հայկական այգու ավանդական դաշտահանդեսին, որը նվիրված է մուսա լեռան հերոսամարտի 108-րդ տարելիցին: Ընթացքում կկազմակերպվի նաև հանդիպում բանստեղծուհի Արմինե Սարգսյանի հետ։ Հեղինակը կներկայացնի իր վերջին գրքերը, մասնակիցները կընթերցեն երիտասարդ գրողի բանաստեղծությունները, կլինի քննարկում երիտասարդ մտավորականի հետ։

Դաշտահանդեսի ժամանակ կեփվի ավանդական հարիսա և որպես հերոսամարտի մասնակիցների հիշատակի մատաղ, կբաժանվի դաշտահանդեսի մասնակիցներին։

Ծրագրի ընթացքում կհնչի հայկական երգ-երաժշտություն, ժողովրդական պարերին զուգահեռ, ինչպես միշտ, կկազմակերպվեն նաև հայկական ավանդական դաշտախաղեր, վաճառքի կլինեն նաև բանաստեղծուհի Արմինե Սարգսյանի գրքերը։

ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՍՐԲԱԶԱՆ ՄԱՍՈՒՆՔ։

ՀԱՏՈՒԿ ԿՔՆՆԱՐԿԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԸ

Շաբաթ, 16 Սեպտեմբերի 2023թ․, ժամը 11-ից մինչև 22․00

Հասցեն՝ Freiligrathstraße, 44791 Bochum

Օրվա սննդի կազմակերպման պատասխանատու՝ 0175-9631556
Սննդի հետ կապված բոլոր հարցերով դիմել այս հեռախոսահամարին

Բոխումի Հայկական այգի (հասցեն՝ Freiligrathstraße, 44791 Bochum) գալու համար Բոխումի երկաթգծերի կենտրոնական կայարանից պետք է նստել U-Bahn 35, ուղղությունը՝ Herne և իջնել երրորդ կանգառում U-Bahnhof Haltestelle Feldsieper Straße․ http://www.biophysiktagung2010.rub.de/vrr_rub-hbf_u35.pdf

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝

Հեռ․ 0175-96 31 556

E-Mail: vorstandaav1860@gmail.com

Հարգանքներով՝

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Հղումներ